Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» երգն է՝ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ։ Խոսք՝ Ն․ Միքայելյանի։
A song "Hayastan" ("Armenia") by Konstandin Petrosyan. Lyrics are by N. Miqayelyan. sings Rouben matevosyan.
Երգի խոսքերը՝
Դուռն ես դու բացել հավերժ գարունքի,
Վարդ ես դարձել, Հայաստան,
Դու լեռն ես մեր փառքի ու մեր վերելքի,
Կամքն ես հաստատ:
Ունես դու հին Գեղարդ, Գառնի ամրոց,
Արաքս, Մասիս ու կապույտ Սևան,
Կերտել ես դու Դվին, Անի ու Զվարթնոց,
Հայոց հանգրվան չքնաղ Երևան:
Շողում ես դու անմար աստղի նման,
Գարուն կյանքի նոր պարտեզ գարնան,
Ապրիր ու միշտ ծաղկիր, երկիր Նաիրյան,
Խաղաղ երկնի մեր օրրան:
Վեր ես դու հառնում, դառնում անառիկ,
Շունչ ես տալիս լեռներիդ,
Դու մեր նոր երգի ու նոր երազի
Հող ու երկինք։
Դու մեր ծով փառքի անմար լուսաբաց,
Ձոր ու բարձունք աստղավառ,
Դար ու դար ապրած դու մեր վեհապանծ
Լույս ու պատվար
Смотрите видео Rouben Matevosyan - Hayastan (Armenian song) онлайн без регистрации, длительностью часов минут секунд в хорошем качестве. Это видео добавил пользователь ԱՅԳԱԲԵՐ 11 Март 2022, не забудьте поделиться им ссылкой с друзьями и знакомыми, на нашем сайте его посмотрели 12,048 раз и оно понравилось 206 людям.