Հարսանիքների ժամանակ կատարվող «Սահարի» պարեղանակն է՝ «Կարոտ» անսամբլի կատարմամբ։ Սա արևագալի մեղեդի է, որ կատարվում է հարսանիքի նախօրեին` ազդարարելով հարսանիքի սկիզբը։ Սահարի անվանումը հայերենին անցած արաբա-իրանական փոխառություն է և նշանակում է արևածագ, արշալույս։ Բառը հայ մատենագրության մեջ հանդիպում է դեռևս 16-րդ դարի բանաստեղծ կաթողիկոս Գրիգորիս Աղթամարցու ստեղծագործություններում «Ս՜ըրղի սըհար»՝ «արշալույսի թռչուն» իմաստով։
Իբրև հարսանեկան կանչ-հրավեր, սահարին հնչել է Վայոց ձորում, Տավուշում, Սյունիքում, Ալաշկերտում, Սպիտակում, Արցախում և այլուր։ Առավելագույնս հայտնի է որպես հարսանեկան ծեսի պարտադիր տարր և յուրահատուկ խորհրդանշան Դրա վկայությունն են բանահյուսական օրինակները՝ «Սըհարին երեսիցըդ ժուռ գա», «Սհարին քթածակովըտ տյուս կյա» անեծքներն ու «Տեր Ասւոուծ, րեխանցը Սիհարուն աժան անես» կամ «Մին քյու Սիհարին էլ լսեմ ու աչքս փակեմ» օրհնանք-մաղթանքները (Տավուշ, Ուտիք)։
Բացի հարսանիքից, նույն՝ մարդկանց համախմբելու նպատակով, այն կատարվում է ավանդական տարբեր տոների և ծեսերի ժամանակ։
Смотрите видео "Karot" ensemble - Sahari (Armenian folk dance) онлайн без регистрации, длительностью часов минут секунд в хорошем качестве. Это видео добавил пользователь ԱՅԳԱԲԵՐ 03 Ноябрь 2024, не забудьте поделиться им ссылкой с друзьями и знакомыми, на нашем сайте его посмотрели 278 раз и оно понравилось 22 людям.