#8 Երևանի փողոցներում | Անի Տագեր | ՀԱԹ

Опубликовано: 12 Август 2024
на канале: :Բուն TV
971
34

Անի Տագերը լրագրող է և բավականին ուշ է սկսել զբաղվել լուսանկարչությամբ։ Լուսանկարչական փորձեր անելու առաջին տարիներին նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել իրենց ընտանիքի ծանոթ մի լուսանկարիչ, որը մի առիթով Անիի երեխաներին էր լուսանկարել և մեկ այլ լուսանկարիչ Նիդերլանդներից, որը վավերացնում էր Արցախյան առաջին պատերազմի դեպքերը։ Հենց նրանց և հետագայում այլ լուսանկարիչների հետ շփումներն են Անիի մեջ հետաքրքրություն առաջացրել դեպի պրոֆեսիոնալ լուսանկարչություն։ Այժմ նա այնքան շատ լուսանկարների հեղինակ է, որ գրեթե ցանկացած թեմայով կարող է ֆոտոշարքեր կազմել։

Անի Տագերը նշում է, որ իր լուսանկարչական գործունեության ընթացքում բազում ցուցադրությունների հրավերներ է ստացել և մասնակցել։ Թվային տեսախցիկով լուսանկարել է նաեւ Թբիլիսիում տեղի ունեցած Mercedes Fashion week-ը և այդ ընթացքում գիտակցել, որ fashion լուսանկարչությունը լրիվ առանձին ուղղություն է։

Նշանակալից է նաև Անիի հեղինակած ռեպորտաժը Աբովյանի կանանց գաղութից, որը մեծ աղմուկ հանեց, և որի տպավորություններով Անին նմանօրինակ ռեպորտաժ պատրաստեց նաև Օդեսայի կանանց գաղութից....

Չնայած որ կյանքի տարբեր փուլերում Անին ունեցել և օգտագործել է նաև թվային տեսախցիկներ, բայց ամեն դեպքում միշտ գերադասել է ժապավենային լուսանկարչությունը և այժմ էլ հիմնականում ժապավենով է նկարում։

Թվային տեսախցիկներով և հեռախոսով լուսանկարչության դեմ ոչինչ չունի. կարծում է, որ այդ երկու միջոցներն էլ հիանալի տարբերակ են տեխնիկապես հարուստ, արագ ու որակյալ կադրեր որսալու համար։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի շրջանակներում Անի Տագերը շրջում է Հարավարևմտյան թաղամասում, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Բանգլադեշ» անունով, և որտեղ անցել են Անիի մանկությունն ու պատանեկությունը, լուսանկարում տեղի հետաքրքիր կառույցներն ու մարդկանց և պատմում իր և այդ թաղամասի կապի մասին։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://bit.ly/4dvt8Ix

© Բուն TV
Web: http://boon.am/
Facebook:   / boontvofficial  
Telegram: https://t.me/boon_tv
Instagram:   / boon_tv  
TikTok:   / boon_tv  
LinkedIn:   / boon-tv-official  


Смотрите видео #8 Երևանի փողոցներում | Անի Տագեր | ՀԱԹ онлайн без регистрации, длительностью часов минут секунд в хорошем качестве. Это видео добавил пользователь :Բուն TV 12 Август 2024, не забудьте поделиться им ссылкой с друзьями и знакомыми, на нашем сайте его посмотрели 97 раз и оно понравилось 3 людям.