Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Կարբի գյուղի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մայիլյանը իր վարած Lada 110 մակնիշի B 948 HP 123 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին ու երթևեկությունը կարգավորող ցուցանակին և մի քանի պտույտ շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի Նոր Կյանք գուղի բնակիչ, 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, Կարբի գյուղի բնակիչ, 49-ամյա Սեյրան Գասպարյանն ու Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Գենջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Մանրամասները` https://shamshyan.com/hy/article/2019...
Watch video Ողբերգական ավտովթարից հետո վարորդը ասում էր. «Մի՛ խանգարեք, Փաշինյանի հետ եմ խոսում» online without registration, duration hours minute second in high quality. This video was added by user SHAMSHYAN 19 December 2019, don't forget to share it with your friends and acquaintances, it has been viewed on our site 644,17 once and liked it lik people.